Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են 101 օտարերկրյա քաղաքացու։
ՆԳՆ տվյալներով՝ միգրացիայի դեպարտամենտի կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Թուրքմենստանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Իրաքի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Նիգերիայի, Բանգլադեշի, Հորդանանի, Քենիայի, Սուդանի, Բելառուսի, Ուգանդայի, Նեպալի, Պակիստանի, Ֆիլիպինների, Ղրղզստանի, Զիմբաբվեի, Լիբանանի և այլ պետությունների ընդհանուր առմամբ 101 քաղաքացի։
«Հատկանշական է, որ այս տարվա առաջին չորս ամիսների տվյալներով՝ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները երկրից արտաքսել են գրեթե նույնքան օտարերկրյա անօրինական ներգաղթյալների, որքան ընդհանուր առմամբ ամբողջ նախորդ տարվա ընթացքում։ Հիշեցնում ենք, որ ինտենսիվորեն իրականացված համալիր միջոցառումների արդյունքում՝ 2025 թվականին միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները Վրաստանից արտաքսել են ընդհանուր առմամբ 1311 օտարերկրյա քաղաքացու։
Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր», – ասվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։



