նորություններ 1 Մայիսի, 2026 • Ադրբեջանի խորհրդարանը խզել է հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ

Ադրբեջանի խորհրդարանը՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը, խզել է հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ, նաև սկսվելու է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովից դուրս գալու գործընթացը։

Ինչպես նշվում է համապատասխան որոշման մեջ, Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսը արտասահմանյան խորհրդարանների և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հետ իր հարաբերություններում առաջնորդվում է խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման սկզբունքներով և խրախուսում է խորհրդարանական արժեքների և ընդհանուր շահերի վրա հիմնված բաց, անկեղծ և կառուցողական երկխոսությունը։ Եվրախորհրդարանի ապակառուցողական դիրքորոշումը, ըստ ադրբեջանական կողմի, հակասում է այդ սկզբունքներին և դարձել է համագործակցության զարգացման հիմնական խոչընդոտը։

«Եվրախորհրդարանի գործունեության էությունը կայանում է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև արդարադատության հայեցակարգի կատեգորիկ մերժման մեջ։ Այս հաստատությունը վաղուց անտեսել է Հայաստանի կողմից մեր տարածքների 30-ամյա օկուպացիան, մեր հարյուրավոր քաղաքների և գյուղերի, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների ոչնչացումը, էթնիկ զտումները և մեկ միլիոնից ավելի փախստականների ու ներքին տեղահանվածների իրավունքները։ Եվրախորհրդարանի հետ համագործակցության հարթակները՝ ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեն և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը, դարձել են ճնշման, շանտաժի և մեր երկրի ներքին գործերին կոպիտ միջամտության գործիքներ», — ասվում է Միլլի Մեջլիսի հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Նախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ խստորեն դատապարտվել են ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևում պարունակվող անհիմն և կողմնակալ դրույթները, ինչի հետևանքով մյուս կողմին բողոքի նոտա է հանձնվել:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝