նորություններ 1 Մայիսի, 2026 • Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն Ախալքալաքում էր

Ապրիլի 30-ին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն հանդիպել է Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների դպրոցների աշակերտների ծնողների հետ։

Նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կրթական համակարգի բարեփոխումների շրջանակներում իրականացվող նախաձեռնությունները և ապագա ծրագրերը։

Ուշադրությունը կենտրոնացրել է դպրոցական կյանքում ծնողների ներգրավվածության վրա: Նախարարի խոսքով՝ հատկապես կարևոր է բարեփոխումների գործընթացում հաշվի առնել ծնողների կարծիքն ու դիրքորոշումը, որպեսզի կրթական համակարգը առավելագույնս հարմարեցվի յուրաքանչյուր քաղաքացու կարիքներին:

Հանդիպմանը քննարկվել է նաև դպրոցական միջավայրի բարելավման, դասագրքերի, դպրոցական համազգեստի թարմացման և կրթական ենթակառուցվածքների զարգացման խթանման հարցերը։

Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել անմիջապես նախարարից ստանալ համապարփակ տեղեկատվություն իրենց հուզող հարցերի վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա են գտնվել Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Տեղեկությունը՝ ԿԳՆ-յան Facebook-յան էջից

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝