Համաշխարհային շուկայում նավթի մեկ բարելի գինը գերազանցել է 125 դոլարը, հաղորդում է The Guardian-ը։
Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը երկարաձգելու հայտարարությունից հետո Brent ապրանքանիշի նավթի գինը հասել է մեկ բարելի համար 126 դոլարի, ինչը ամենաբարձր մակարդակն է 2022 թվականից ի վեր։
Վերջին 24 ժամվա ընթացքում Brent նավթի գինը բարձրացել է ավելի քան 13%-ով։
Տեղեկության համար՝ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի ռազմածովային շրջափակումն արդյունավետ է և չի վերացվի մինչև միջուկային հարցի շուրջ համաձայնության ձեռքբերումը։



