Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության մինչև մայիսի 1-ը Վրաստանում կպահպանվի զով եղանակ՝ թույլ տեղումներով։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) որոշ տեղերում հնարավոր է թույլ անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +10, +12 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) որոշ տեղերում հնարավոր է թույլ անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +14, +16 աստիճան։
Ապրիլի 28-ին Թբիլիսիում կդիտվի հիմնականում պարզ և քամոտ եղանակ, իսկ ապրիլի 29-30-ին հնարավոր է թույլ անձրև և մառախուղ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +17, +19 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հնարավոր է թույլ անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +16, +18 աստիճան։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) հնարավոր է թույլ անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +19, +21 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) որոշ տեղերում հնարավոր է թույլ անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +16, +18 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո), հնարավոր է թույլ անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +14, +16 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մարնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) որոշ տեղերում հնարավոր է թույլ անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +17, +19 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) որոշ տեղերում հնարավոր է թույլ անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +16, +18 աստիճան։

