Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալություն կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ապրիլի 27-ից 29-ը Վրաստանում սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղ-տեղ՝ տեղումներ անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կտատանվի։
Ստորև ներկայացնում ենք մանրամասն կանխատեսումը ըստ տարածաշրջանների (Ախալքալաքն ու Նինոծմինդան դասվում են Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններին, Ախալցիխեն՝ լեռնային շրջաններին)․
Ապրիլի 27 — երկուշաբթի
Արևմտյան Վրաստան
Փոփոխական ամպամածություն։ Գիշերը առանձին, իսկ ցերեկը շրջանների մեծ մասում՝ կարճատև անձրև և ամպրոպ։ Արևմտյան քամի՝ 10–15 մ/վ, տեղ-տեղ ուժգնացում՝ մինչև 17–22 մ/վ։
Օդի ջերմաստիճան՝
Հարթավայրերում՝ գիշերը +9…+14°, ցերեկը +14…+19°
Լեռներում՝ գիշերը +5…+10°, ցերեկը +11…+16°
Բարձր լեռնային գոտիներում՝ գիշերը +1…+6°, ցերեկը +6…+11°
Արևելյան Վրաստան
Փոփոխական ամպամածություն։ Տեղ-տեղ կարճատև անձրև, հնարավոր են ամպրոպ և կարկուտ։ Արևմտյան քամի՝ 10–15 մ/վ, ցերեկը տեղ-տեղ՝ 20–25 մ/վ, պոռթկումները՝ մինչև 28 մ/վ։
Օդի ջերմաստիճան՝
Հարթավայրերում՝ գիշերը +7…+12°, ցերեկը +18…+23°
Լեռներում՝ գիշերը +2…+7°, ցերեկը +12…+17°
Բարձր լեռնային գոտիներում՝ գիշերը +1…+6°, ցերեկը +6…+11°
Ապրիլի 28 — երեքշաբթի
Արևմտյան Վրաստան
Փոփոխական ամպամածություն։ Գիշերը տեղ-տեղ անձրև, հնարավոր են ամպրոպներ, ցերեկը հիմնականում առանց տեղումների, տեղ-տեղ՝ մառախուղ։ Քամի՝ փոփոխական ուղղության, 10–15 մ/վ։
Օդի ջերմաստիճան՝
Հարթավայրերում՝ գիշերը +5…+10°, ցերեկը +14…+19°
Լեռներում՝ գիշերը +1…+6°, ցերեկը +16…+21°
Բարձր լեռնային գոտիներում՝ գիշերը -2…+3°, ցերեկը +12…+17°
Արևելյան Վրաստան
Փոփոխական ամպամածություն։ Գիշերը հիմնականում առանց տեղումների, ցերեկը տեղ-տեղ կարճատև անձրև։ Արևմտյան քամի՝ 10–15 մ/վ, գիշերը և առավոտյան տեղ-տեղ՝ 17–22 մ/վ։
Օդի ջերմաստիճան՝
Հարթավայրերում՝ գիշերը +4…+9°, ցերեկը +14…+19°
Լեռներում՝ գիշերը 0…+5°, ցերեկը +14…+19°
Բարձր լեռնային գոտիներում՝ գիշերը -4…+1°, ցերեկը +4…+9°, տեղ-տեղ մինչև +15°
Ապրիլի 29 — չորեքշաբթի
Արևմտյան Վրաստան
Փոփոխական ամպամածություն։ Տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Քամի՝ փոփոխական ուղղության, 10–15 մ/վ։
Օդի ջերմաստիճան՝
Հարթավայրերում՝ գիշերը +5…+10°, ցերեկը +11…+16°
Լեռներում՝ գիշերը +2…+7°, ցերեկը +11…+16°
Բարձր լեռնային գոտիներում՝ գիշերը -1…+4°, ցերեկը +11…+16°
Արևելյան Վրաստան
Փոփոխական ամպամածություն։ Տեղ-տեղ կարճատև անձրև, հնարավոր է մառախուղ։ Քամի՝ փոփոխական ուղղության, 10–15 մ/վ։
Օդի ջերմաստիճան՝
Հարթավայրերում՝ գիշերը +5…+10°, ցերեկը +13…+18°
Լեռներում՝ գիշերը +2…+7°, տեղ-տեղ մինչև -1°, ցերեկը +11…+16°, տեղ-տեղ մինչև +20°
Բարձր լեռնային գոտիներում՝ գիշերը -2…+3°, ցերեկը +3…+8°, տեղ-տեղ մինչև +14°

