նորություններ 26 Ապրիլի, 2026 • Վրաստանում հազվագյուտ և բարձր վարձատրվող մասնագիտությունների ցանկ

Վրաստանի աշխատաշուկայում հազվագյուտ, դեֆիցիտային և/կամ բարձր վարձատրվող մասնագիտությունները սահմանվում են կառավարության կողմից՝ հատուկ օրենսդրական հիմքի միջոցով։ Այդ մասին գրում է bpn.ge-ն։

Մասնավորապես, Վրաստանի կառավարության 2018 թվականի փետրվարի 7-ի №68 որոշումը կարգավորում է այն մասնագիտությունների ցանկը և աշխատավարձերի կանոնները, որոնք պետական հատվածում դասվում են ռազմավարական կարևորություն ունեցող, դեֆիցիտային և բարձր վարձատրվող կատեգորիաների շարքին։

Փաստաթղթի համաձայն՝ հազվագյուտ և ֆինանսապես գրավիչ մասնագիտությունները խմբավորված են ըստ ոլորտների, և դրանց ցանկը հետևյալն է․

Տեղեկատվական համակարգերի և ծրագրային ապահովման ոլորտ․

  • Վերլուծաբան/վերլուծություն,
  • Ծրագրավորող/ծրագրավորում,
  • Տեղեկատվական համակարգերի ադմինիստրատոր/ադմինիստրացիա,
  • Տեղեկատվական համակարգերի ինժեներ/ինժեներիա և կառավարում, ցանցերի ադմինիստրատոր,
  • Տեղեկատվական անվտանգություն,
  • Կիբեռանվտանգության մասնագետ/կիբեռանվտանգություն։

Ֆինանսական հաշվետվության և աուդիտի ոլորտ․

  • Հարկային աուդիտոր/աուդիտ,
  • Աուդիտի վերահսկողության տեսուչ։

Քաղաքացիական ավիացիայի ոլորտ․

  • Օդաչու/ավիացիոն ձեռնարկությունների սերտիֆիկացման վերահսկողության մասնագետ,
  • Բժիշկ-տեսուչ՝ թռիչքների բժշկական ապահովման վերահսկողության համար,
  • Ավիացիոն մասնագետների սերտիֆիկացման տեսուչ,
  • Քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատությունների սերտիֆիկացման տեսուչ,
  • Ավիատեխնիկ/թռիչքային պիտանիության (Airworthiness) մասնագետ/օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետ,
  • SAFA տեսուչ (օտարերկրյա օդանավերի պլատֆորմային ստուգում),
  • Աերոդրոմների/օդանավակայանների տեսուչ,
  • Վտանգավոր բեռների փոխադրման տեսուչ,
  • Ավիացիոն անվտանգության տեսուչ (AVSEC),
  • Օդային երթևեկության կազմակերպման անվտանգության տեսուչ (ATM)/կապի, նավիգացիայի և ռադիոլոկացիոն ծառայությունների անվտանգության տեսուչ (CNS),
  • Ավիանավիգացիոն տեղեկատվական ծառայության անվտանգության մասնագետ (AIS),
  • Օդերևութաբանական ծառայության անվտանգության մասնագետ (MET),
  • Ավիացիոն որոնման և փրկարարական ծառայության մասնագետ (SAR),
  • Ավիանավիգացիոն ընթացակարգերի/քարտեզագրական սպասարկման մասնագետ (PANS-OPS/Cartographic),
  • Քաղաքացիական ավիացիայի ֆինանսատնտեսական վերլուծության մասնագետ,
  • Անօդաչու թռչող սարքերի/համակարգերի մասնագետ։

Ծովային ոլորտ․

  • Ծովային աշխատող (ծովագնաց),
  • Նավաշինարար,
  • Հիդրոէնժեներ (ծովային)։

Հիդրոգրաֆիական ոլորտ․

  • Օվկիանոգրաֆիական դիտարկումների և ծովային հետազոտությունների պլանավորման մասնագետ,
  • Ծովային քարտեզագիր,
  • Ծովային նավիգացիոն քարտեզների խմբագիր/մասնագետ,
  • Հիդրոգրաֆիական հետազոտությունների ինժեներ,
  • Ծովային սինոպտիկ-օդերևութաբան,
  • Ռադիոնավիգացիոն միջոցների մասնագետ (նավիգացիոն տելեքս),
  • Նավիգացիոն օժանդակ միջոցների մասնագետ։

Որոշման վերջին խմբագրությամբ ցանկում ավելացվել է նաև պետական ավիացիայի ոլորտը, որտեղ ներառվում են հետևյալ մասնագիտությունները․

  • Օդաչու/օդաչու-նավիգատոր,
  • Ինժեներ/բորտ-ինժեներ,
  • Բորտմեխանիկ-օպերատոր,
  • Տեխնիկ/բորտ-տեխնիկ։

Պետք է նշել, որ այս ցանկում ներառվում են նաև տվյալ կետով սահմանված անձանց ղեկավարները, այն դեպքում, երբ նրանց վրա անմիջապես դրված է այդ անձանց գործունեության համար պատասխանատվությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝