նորություններ 25 Ապրիլի, 2026 • Ինչ է կարևոր իմանալ, եթե երեխան սահմանը հատում է ID-քարտով

JNEWS-ն, իր ընթերցողների խնդրանքով, պարզել է այն հարցը, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն Վրաստանի քաղաքացի հանդիսացող երեխաները և դեռահասները սահմանը հատելիս։ Հարցումը պայմանավորված էր անչափահասներին, փաստաթղթերի թերի լինելու պատճառով, մաքսակետից հետ դարձման դեպքերով։ Արձակուրդային, դպրոցական էքսկուրսիաների և ճամբարների սեզոնի մեկնարկի հետ այս հարցն արդիական է։

Վրաստանի անչափահաս քաղաքացիները Հայաստան և Թուրքիա կարող են մուտք գործել ինչպես օտարերկրյա անձնագրով, այնպես էլ անձը հաստատող քարտով։ Սակայն, եթե անչափահասը սահմանը հատում է օտարերկրյա անձնագրով, ապա բավարար է ծնողներից մեկի նոտարական համաձայնությունը (եթե ծնողների միջև իրավական վեճ չի ֆիքսվում)։ Եթե անչափահասը սահմանը հատում է անձը հաստատող քարտով, ապա անհրաժեշտ է երկու ծնողների նոտարական համաձայնությունը (մեկ փաստաթղթով կամ առանձին)։ Դա պայմանավորված է նրանով, որ անձը հաստատող քարտը կարող է տրամադրվել ծնողներից մեկի համաձայնությամբ, մինչդեռ անձնագիրը տրամադրվում է միայն երկուսի համաձայնությամբ։

Պարեկային ոստիկանության տվյալներով, 16 և 17 տարեկան անձանց սահմանը հատելու համար անհրաժեշտ է միայն նոտարի կողմից վավերացված ծնողների համաձայնությունը, մինչդեռ 16 տարեկանից փոքր երեխաների համար անհրաժեշտ է ինչպես համաձայնություն, այնպես էլ վստահելի անձի ներկայությունը, ինչպես նաև ծննդյան վկայականը։

Այս կանոնները կիրառվում են Վրաստան -Հայաստան և Վրաստան -Թուրքիա սահմանը հատելիս։ Վրաստան-Ռուսաստան սահմանն անձնագրով հատելիս պարտադիր է երկու ծնողների համաձայնությունը (սա Ռուսաստանի օրենսդրության պահանջն է)։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝