նորություններ 25 Ապրիլի, 2026 • Միսը՝ որտեղ է այն ավելի թանկ, որտեղ՝ ավելի էժան, և ինչպիսին են գները Վրաստանում…

Վրաստանի հարևան երկրների շարքում տավարի մսի 1 կգ-ի միջին ամենաբարձր գինը շուկաներում գրանցվում է Թուրքիայում, իսկ ամենացածրը՝ Վրաստանում։

Մասնավորապես, հետազոտական կազմակերպություն Numbeo-ի թարմացված վիճակագրության համաձայն՝ Թուրքիան զբաղեցնում է 17-րդ տեղը 103 երկրների շարքում, իսկ Վրաստանը՝ 77-րդ։

Ըստ ուսումնասիրության, Վրաստանում և հարևան երկրներում տավարի մսի 1 կգ-ի միջին գները հետևյալն են՝

Թուրքիա (17-րդ տեղ) — 20.00 դոլար
Հայաստան (58-րդ տեղ) — 11.60 դոլար
Ռուսաստան (67-րդ տեղ) — 10.73 դոլար
Ադրբեջան (69-րդ տեղ) — 10.64 դոլար
Վրաստան (77-րդ տեղ) — 9.98 դոլար

Նշենք, որ աշխարհի այլ երկրների շարքում ամենաթանկ տավարի միսը Շվեյցարիայում է, որտեղ գինը գերազանցում է 45 դոլարը, իսկ ամենաէժանը՝ Նիգերիայում (4.56 դոլար)։

Խանութներում մսի 1 կգ-ի համեմատաբար բարձր միջին գներով երկրների թոփ-5-ը հետևյալն է՝

Շվեյցարիա – 45,57 դոլար
Նորվեգիա – 32,66 դոլար
Լյուքսեմբուրգ – 27,04 դոլար
Հարավային Կորեա – 25,18 դոլար
Սինգապուր – 24,98 դոլար

Իսկ ահա 5 երկրների ցանկը, որտեղ տավարի միսը համեմատաբար էժան է՝

Նիգերիա – 4,56 դոլար
Պակիստան – 4,70 դոլար
Քենիա – 5,16 դոլար
Հնդկաստան – 5,33 դոլար
Նեպալ – 5,40 դոլար

Նյութը՝ bpn.ge-ից:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝