նորություններ 24 Ապրիլի, 2026 • Ոսկու գինը նվազել է. Ինչ արժի այն Վրաստանում

Ոսկու գները համաշխարհային բորսաներում փոքր-ինչ անկում են ապրել: Թբիլիսիի ժամանակով ժամը 12:30-ի դրությամբ թանկարժեք մետաղի 1 ունցիայի գինը կազմել է 4,686 դոլար, ինչը նախորդ օրվա համեմատ 0.42%-ով պակաս է։

Ինչ վերաբերում է արծաթին, ապա մեկ ունցիայի գինը ներկայումս կազմում է 74.65 դոլար, ինչը նախորդ օրվա համեմատ 0.99%-ով պակաս է։

Որքա՞ն արժե ոսկու և արծաթի մեկ գրամը Վրաստանում։

Վրաստանում 999 հարգի ոսկու 1 գրամի գինը ներկայումս կազմում է 420 լարի, 750 հարգի ոսկունը՝ 315 լարի, իսկ 585 հարգի ոսկունը՝ 246 լարի։

Ինչ վերաբերում է արծաթին, 999 հարգի արծաթը արժե 6.78 լարի, իսկ 800 հարգի արծաթը՝ 5.42 լարի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝