նորություններ 23 Ապրիլի, 2026 • Օտարերկրյա պետության օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է մեկ անձ

Վրաստանի պետական անվտանգության ծառայության Հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից անցկացված հակահետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի՝ լրտեսության և օտարերկրյա հետախուզության աշխատակիցների անունից տեղեկատվություն հավաքագրելու ու փոխանցելու մեղադրանքով։ Այս մասին ապրիլի 22-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետական անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեն։

Նրա խոսքով՝ քրեական գործով հավաքագրված ապացույցներով հաստատվում է, որ ձերբակալվածը օտարերկրյա հետախուզական ծառայության կողմից ստացել է համապատասխան կեղծանուն։ Որոշակի գումարի դիմաց օտարերկրյա հետախուզության աշխատակիցը հանձնարարել է Վրաստանի քաղաքացուն հավաքել տարբեր տեղեկություններ՝ օտարերկրյա հետախուզական ծառայությանը փոխանցելու նպատակով, ինչը հակասում է Վրաստանի շահերին։

«Հետաքննությունը պարզել է, որ լրտեսության համար ձերբակալված անձին հանձնարարված էր Վրաստանում տեղեկատվություն հավաքել հետևյալ թեմաներով՝

— Վրաստանի իրավապահ մարմինների մասին՝ Պետական անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության գտնվելու վայրերի, ուժերի և միջոցների մասին։ Նրան հանձնարարված էր նաև լուսանկարել և տեսագրել դրանց գտնվելու վայրերը.

— Վրաստանի ռազմավարական վայրերի, այդ թվում՝ կամուրջների, մայրուղիների, երկաթուղիների և այլ օբյեկտների մասին, ինչպես նաև լուսանկարել և տեսագրել այդ վայրերը և այլն։

Հակահետախուզության դեպարտամենտը բացահայտել է Վրաստանի երկու քաղաքացիների նմանատիպ հանցագործության մեջ։ Նրանք հավաքակալվել են այդ երկրի հետախուզության աշխատակիցների կողմից և, համաձայն նրանց հրահանգների, հավաքել և փոխանցել են տարբեր տեղեկություններ օտարերկրյա հետախուզական ծառայության ներկայացուցիչներին՝ ի վնաս Վրաստանի շահերի։

Հաշվի առնելով գործի առանձնահատկությունները, երկար ժամանակահատվածում իրականացվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության մանրամասները ճշգրիտ ուսումնասիրելու համար։

Ձերբակալվածին մեղադրանք կառաջադրվի լրտեսության համար՝ Վրաստանի ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է 8-ից 12 տարի ազատազրկում։

Ինչ վերաբերում է վերը նշված մյուս երկու անձանց, որոնք ներկայումս չեն գտնվում Վրաստանում, նրանց մեղադրանք կառաջադրվի հեռակա կարգով՝ լրտեսության համար՝ Վրաստանի ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Փախուստի մեջ գտնվող անձանց նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի Ինտերպոլի միջոցով», — հայտարարել է Մաղրաձեն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝