Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկացնում է Վրաստանում սպասվող եղանակի վերաբերյալ։
Օթերևութաբանների կանխատեսմամբ՝ ապրիլի 23-24-ին Վրաստանում դեռևս սպասվում են պարբերաբար տեղումներ, որոշ վայրերում հնարավոր է կայծակ, կարկուտ, ուժեղ քամի, իսկ բարձրլեռնային շրջաններում՝ ձնահոսքի վտանգ կա։
Ինչպես գրում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը, սպասվող տեղումները կարող են հանգեցնել գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերում՝ արագ ջրհեղեղների, իսկ բլրոտ և լեռնային շրջաններում՝ սողանքների և սելավների առաջացման և ակտիվացման (վտանգի մակարդակ՝ միջին)։


