Սուրբ Սինոդի նիստը տեղի կունենա Վրաստանի պատրիարքարանում ապրիլի 28-ին։ Այս մասին հաղորդել է Պատրիարքարանը։
Նրանց խոսքով՝ ապրիլի 28-ի Սինոդի նիստում կընտրվեն պատրիարքության երեք թեկնածուներ։
«Այս տարվա ապրիլի 28-ին, ժամը 12:00-ին, Վրաստանի պատրիարքարանում տեղի կունենա Սուրբ Սինոդի նիստ։ Այս նիստում կընտրվեն պատրիարքի երեք թեկնածուներ», – ասվում է պատրիարքարանի հայտարարության մեջ։


