Շրջակա միջավայրի ացգային պաշտպանության գործակալության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ապրիլի 21-ից 23-ը Վրաստանում կլինի մասամբ ամպամած եղանակ՝ պարբերաբար անձրևով կամ ձնախառն անձրևով։ Օդի ջերմաստիճանը ամբողջ Վրաստանում կտատանվի։
Ներկայացնում ենք եղանակի տեսությունը ըստ շրջանների (Ախալքալաքը և Նինոծմինդան պատկանում են արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններին, իսկ Ախալցիխեն՝ արևելյան Վրաստանի լեռնային շրջաններին):
Ապրիլի 21
Արևելյան Վրաստանում՝
Պարբերաբար ամպամածության ավելացում։ Գիշերվա ընթացքում որոշ շրջաններում, իսկ օրվա ընթացքում՝ շրջանների մեծ մասում՝ կարճատև անձրև, բարձրալեռ շրջաններում տեղ-տեղ ձյուն։ Քամու ուղղությունը կլինի փոփոխական՝ 8-13 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը՝ հարթավայրերում՝ գիշերը +3-ից +8°C, ցերեկը՝ +7-ից +12°C, լեռներում՝ գիշերը +1-ից +6°C, ցերեկը՝ +7-ից +12°C։ բարձրլեռնային գոտիներում՝ գիշերը -4, +1°, ցերեկը +2, +7°:
Արևմտյան Վրաստանում՝
Ամպամածության պարբերաբար ավելացում։ Բարձրլեռնային շրջաններում՝ տեղ-տեղ անձրև, գիշերը ձյուն։ Փոփոխական քամի՝ 8-13 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը՝ հարթավայրերում՝ գիշերը +4-ից +9°C, ցերեկը՝ +15-ից +20°C։ Լեռներում՝ գիշերը +1-ից +6°C, ցերեկը՝ +10-ից +15°C։ Բարձրլեռնային շրջաններում՝ գիշերը -3-ից +2°C, ցերեկը՝ +5-ից +10°C։
Ապրիլի 22
Արևելյան Վրաստանում՝
Ամպամածության պարբերաբար ավելացում։ Բարձրլեռնային շրջաններում՝ գիշերը անձրև, տեղ-տեղ ձյուն, հնարավոր է կարկուտ։ Փոփոխական քամի՝ 8-13 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը՝ հարթավայրերում՝ գիշերը 0-ից +5°C, ցերեկը՝ +16-ից +21°C։ Լեռներում՝ գիշերը -1-ից +4°C, ցերեկը՝ +15-ից +20°C։ Բարձրլեռնային շրջաններում գիշերային ջերմաստիճանը կլինի -5°C-ից մինչև +0°C, ցերեկայինը՝ +6°C-ից մինչև +11°C, որոշ շրջաններում՝ մինչև +16°C։
Արևմտյան Վրաստան՜ ամպամածության պարբերաբար ավելացում։ Բարձրլեռնային շրջաններում գիշերը տեղ-տեղ կլինեն տեղումներ, նաև ձյան տեսքով։ Քամին կլինի փոփոխական՝ 8-13 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը. հարթավայրերում գիշերը ջերմաստիճանը կլինի +4°C-ից մինչև +9°C, ցերեկը ՝ +18°C-ից մինչև +23°C, լեռներում գիշերը ջերմաստիճանը կլինի 0°C-ից մինչև +5°C, ցերեկը ՝ +17°C-ից մինչև +22°C, բարձրլեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կլինի -3°C-ից մինչև +2°C, ցերեկը ՝ +11°C-ից մինչև +16°C։
Ապրիլի 23
Արևմտյան Վրաստանում՝ ամպամածության պարբերաբար աճ։ Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, բարձրլեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և տեղ-տեղ առատ ձյուն։ Արևմտյան քամի՝ 10-15 մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է արագության բարձրացում մինչև 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը՝ ցածրլեռնային շրջաններում՝ գիշերը +6-ից +11°C, ցերեկը +9-ից +14°C, լեռներում՝ գիշերը +5-ից +10°C, ցերեկը +8-ից +13°C, բարձրլեռնային շրջաններում՝ գիշերը 0-ից +5°C, ցերեկը +4-ից +9°C։
Արևելյան Վրաստանում՝
Ամպամածության պարբերաբար աճ։ Գիշերը որոշ շրջաններում, իսկ ցերեկը շրջանների մեծ մասում՝ կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր են առատ տեղումներ և կարկուտ, բարձրլեռնային շրջաններում՝ տեղ-տեղ ձյուն։ Արևմտյան քամին՝ 10-15 մ/վրկ, ցերեկը տեղ-տեղ կուժեղանա մինչև 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը՝ ցածրադիր վայրերում գիշերը՝ +4, +9°, ցերեկը՝ +11, +16°, տեղ-տեղ՝ մինչև +22°, լեռներում գիշերը՝ +1, +6°, ցերեկը՝ +11, +16°, բարձրլեռնային վայրերում գիշերը՝ -3, +2°, ցերեկը՝ +3, +8°, տեղ-տեղ՝ մինչև +14°։


