նորություններ 20 Ապրիլի, 2026 • Այսօրվանից հնարավոր է գրանցվել ուսուցիչների քննությունների համար

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ սկսվել է ուսուցիչների և ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունների գրանցումը:

Թեկնածուները կարող են գրանցվել online.naec.ge կայքում մինչև մայիսի 6-ի ժամը 18:00-ն:

Պարտադիր է, որ դիմորդները ապրիլի 20-ի ժամը 10:00-ից մինչև մայիսի 4-ի ժամը 18:00-ն վճարեն քննությունների վճարը (առնվազն մեկ քննության համար):

2026 թվականից ուսուցիչները և ուսուցիչ դառնալ ցանկացողներn իրավունք ունեն մեկ առարկայի քննության փոխարեն գրանցվել և հանձնել առավելագույնը երեք առարկայի քննություն, նաև ավագ հատուկ ուսուցչի և հիմնական մասնագիտական հմտությունների քննություններ:

Մասնակիցների համար մեկ քննության արժեքը կազմում է 50 լարի: Վճարումը կատարվում է «Վրաստանի բանկ»–ի (Bank of Georgia) միջոցով, մասնավորապես՝

• Օնլայն վճարման համակարգով (bogpay.ge),

• Ինտերնետ բանկինգով (ibank.ge),

• Մոբայլ հավելվածով (mBank),

• Ինքնասպասարկման տերմինալներով։

Հատուկ քննական պայմանների կարիք ունեցող թեկնածուները գրանցման գործընթացում պետք է նշեն համապատասխան վանդակը և մինչև մայիսի 6-ի ժամը 18:00-ն Գնահատման և քննությունների ազգային կենտրոն կամ համապատասխան կրթական ռեսուրս կենտրոն ներկայացնեն առողջական վիճակի մասին տեղեկանք (Ձև N IV-100ա):

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝