նորություններ 17 Ապրիլի, 2026 • Ուսուցչի քննությունների գրանցումը կսկսվի ապրիլի 20-ին

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության որոշմամբ՝ առաջին անգամ, 2026 թվականից ուսուցիչներն ու ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողներն իրավունք ունեն մեկ առարկայական քննության փոխարեն միաժամանակ գրանցվել և հանձնել առավելագույնը երեք առարկայի քննություն, ինչպես նաև ավագ հատուկ ուսուցչի և հիմնական մասնագիտական հմտությունների քննությունները:

Ինչպես նշված է կրթության նախարարության տեղեկատվության մեջ, որոշումը ծառայում է ուսուցիչների առարկայական իրազեկության համակարգված ուժեղացմանը:

«Արդյունքում առարկայական իրազեկության հաստատումը կապահովի դասավանդման ստանդարտների բարձրացումը և կստեղծի արդար ու որակին ուղղված կրթական միջավայր:

Ուսուցիչներն ու ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողները կարող են էլեկտրոնային գրանցում անցնել ապրիլի 20-ի ժամը 10:00-ից մինչև մայիսի 6-ի ժամը 18:00-ն՝ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կայքում՝ online.naec.ge:

Թեկնածուները պետք է հաշվի առնեն, որ չեն կարող ընտրել այն առարկաները, որոնց թեստային առաջադրանքի/առաջադրանքների բովանդակությունը նույնական է (այդ թվում, եթե առարկայի թեստային առաջադրանքը/առաջադրանքները թարգմանված են օտար լեզվով): Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի պաշտոնական էջը»,- ասված է նախարարության տեղեկատվության մեջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝