նորություններ 16 Ապրիլի, 2026 • Liberty Bank-ը նոր սեփականատեր ունի՝ ի՞նչ է սպասվում հաճախորդներին

BasisBank-ը համապատասխան թույլտվություններ ստանալուց հետո ձեռք է բերել Liberty Bank-ի բաժնետոմսերի 95.99%- ը։ Գործարքը հաստատվել է Վրաստանի ազգային բանկի կողմից։ Նվազագույնը մեկ տարվա ընթասցքում Liberty Bank-ի հաճախորդները Ախալքալաքում և Վրաստանում ընդհանրապես կօգտվեն բանկի ծառայություններից առանց որևե փոփոխության:

Ինչպես նշում են ոլորտի ներկայացուցիչները, սա կարևոր իրադարձություն է Վրաստանի բանկային ոլորտի համար և խոստանում է շուկայում նոր հնարավորությունների ստեղծում։
«Այս գործարքի շնորհիվ մենք կամրապնդենք մրցակցությունը շուկայում, ինչը դրականորեն կանրադառնա սպառողների վրա։ Լրացուցիչ ռեսուրսները նշանակում են ավելի շատ բիզնեսների աջակցության հնարավորություն, ինչը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը»,- ասում է BasisBank-ի գործադիր տնօրեն Դավիթ Ցաավան։

Իսկ Liberty Bank-ի գործադիր տնօրեն Բեքա Գոգիչաիշվիլին ասում է.
«Վստահ եմ, որ այս գործարքը նոր հնարավորություններ կբացի բանկի, նրա հաճախորդների և թիմի համար, ինչը, վերջին հաշվով, կամրապնդի բանկային համակարգը և մեր երկրի տնտեսությունը»։

Պաշտոնական լուրերով նշվում է, որ այս փուլում երկու բանկերն էլ կշարունակեն գործել ինքնուրույն և սովորական ռեժիմով։ BasisBank-ի հաճախորդները կսպասարկվեն BasisBank-ից, իսկ Liberty Bank-ի հաճախորդները՝ Liberty Bank-ից։

Այս մասին մենք խոսեցինք նաև Liberty Bank-ի Ախալքալաքի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ, ովքեր փաստեցին, որ ըստ իրենց հասած պաշտոնական տվյալների երկու բանկերն էլ շարունակելու են աշխատել իրենց սովորական օրակարգով, որևէ փոփոխություններ չեն սպասվում մոտակա մեկ տարվա ընթացքում։ Liberty Bank-ը կշարունակի իր գործողությունը նույն անվանմամբ, նույն լոգոյով ու կսպասարկի իր հաճախորդներին նույն պայմաններով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝