Հայտարարվել է շուկայական հետազոտության անցկացման մասին, որի նպատակն է՝ որոշել ամենացածր արժեքը, որպեսզի դպրոցական համազգեստը կարողանան պատվիրել և ձեռք բերել այդ գնով, ասել է Վրաստանի կրթության նախարար Գիվի Միքանաձեն։ Նա նաև նշել է, որ կարիքավոր ընտանիքների երեխաները համազգեստը կստանան անվճար։
Նրա խոսքով՝ դպրոցական համազգեստի նախատիպի վրա աշխատել է դիզայներների մեծ խումբ։
«Ընդհանուր կրթության բարեփոխումների շրջանակներում կարևոր որոշումներից մեկը տարրական դասարանների աշակերտների համար հանրակրթական դպրոցներում դպրոցական համազգեստի ներդրումն է։ Այս որոշումը կնպաստի ուսումնական միջավայրի ստեղծմանը և կնվազեցնի աշակերտների միջև սոցիալ-տնտեսական անհավասարությունը։
Այս նորամուծությունը կարևոր նախապայման է վրացական դպրոցներում դպրոցական համազգեստ կրելու մշակույթի և ավանդույթի զարգացման համար, որը համապատասխանում է առաջատար երկրների կրթական համակարգերին։ Ավելին, վարչապետի որոշման համաձայն, բոլոր այն ընտանիքների աշակերտները, որոնց սոցիալական կարգավիճակը, ըստ Առողջապահության նախարարության գնահատման, 60 000 կամ ավելի ցածր միավոր է, անվճար կստանան դպրոցական համազգեստ», — հայտարարել է Միքանաձեն։


