նորություններ 15 Ապրիլի, 2026 • Ում վրա չի տարածվի «Դրամաշնորհների մասին» օրենքը

«Վրաստանի Կարմիր Խաչի ընկերության» (ՎԿԽԸ) կողմից տրամադրվող դրամաշնորհների վրա չեն տարածվի «Դրամաշնորհների մասին» օրենքի պահանջները։ Բացի այդ, Վրաստանի կառավարության հետ համաձայնեցում չի պահանջվի ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող դրամաշնորհների համար։

Համապատասխան պարզաբանող փոփոխությունները կատարվում են «Դրամաշնորհների մասին» օրենքում փոփոխությունների նախագծում, որը խորհրդարանը ներկայումս քննարկում և քվեարկության է հանում երկրորդ և երրորդ ընթերցումների համար։ Օրինագիծը այս մասով լրամշակվել է Իրավական հարցերի հանձնաժողովի կողմից դրա վերանայման ընթացքում։

«Դրամաշնորհների մասին» օրենքում նշված են մի քանի կազմակերպություններ, որոնք ազատված են Վրաստանի կառավարությանը դիմելուց՝ դրամաշնորհի թույլվության համար։ Դրանց թվում են Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» հետազոտական և նորարարական ծրագիրը, Եվրամիության «Էրազմուս+» ծրագիրը, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) և Վրաստանի և Եվրամիության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը։ «Դրամաշնորհների մասին» օրենքը չի տարածվում նրանց կողմից տրամադրվող դրամաշնորհների վրա, որոնք նախատեսված են ընդհանուր և բարձրագույն կրթություն ստանալու, ինչպես նաև գիտական գործունեության համար։

Հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն ներկայացրել է լրամշակված օրենքի նախագիծը, ըստ որի վերոնշյալ ցանկին կավելացվեն «Վրաստանի Կարմիր Խաչի ընկերությունը» և ֆինանսավարկային կազմակերպությունները։

«Մենք առաջարկում ենք ևս մեկ անգամ պարզաբանել այն, ինչն բոլոր դեպքերում ենթադրվում էր, որ օրենքով նախատեսված կազմակերպության՝ «Վրաստանի Կարմիր Խաչի ընկերության», և այդ կազմակերպության կողմից տրամադրվող դրամաշնորհների վրա չեն տարածվում «Դրամաշնորհների մասին» օրենքի պահանջները։ Վրաստանում ստեղծվել է կոնկրետ իրավաբանական անձ, որը «Կարմիր Խաչի» անդամ է։ Էլ ավելի հստակության համար ուղիղ կամրագրվի, որ «Դրամաշնորհների մասին» օրենքը դրանց վրա չի տարածվում։

Միևնույն ժամանակ, մենք կցանկանայինք պարզաբանել, որ ֆինանսա-վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող դրամաշնորհների վրա ևս չեն տարածվի «Դրամաշնորհների մասին» օրենքի պահանջները։

«Այստեղ ենթադրվում է, օրինակ, Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող դրամաշնորհը, որը, որպես կանոն, միշտ վարկային պայմանագրին ուղեկցող դրամաշնորհ է, և այստեղ ինքնիշխանության խախտման ռիսկերը նվազագույն են։ Նման դրամաշնորհները արդեն համաձայնեցված են կառավարության հետ՝ այլ ընթացակարգով, իսկ դրամաշնորհները չեն տրամադրվում քաղաքական մասով», — հայտարարել է Գորդուլաձեն Իրավական հարցերով հանձնաժողովի նիստում։

Խորհրդարանն արագացված կարգով քննարկում է «Դրամաշնորհների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները: Օրինագծի համաձայն՝ Վրաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների և ներկայացուցչությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը, որն ուղղված է կամ կարող է ուղղված լինել օտարերկրյա պետության կամ օտարերկրյա քաղաքական կուսակցության իշխանությունների քաղաքական կամ հասարակական շահերից, մոտեցումներից կամ հարաբերություններից բխող գործունեությանը, այլևս չի համարվի դրամաշնորհային ֆինանսավորում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝