Կրթության նախարարության «Կրթական ռեսուրսներ» ընկերությունը հայտարարել է 2026-2027 ուսումնական տարվա տարրական դպրոցի աշակերտների համար նախատեսված դպրոցական համազգեստի շուկայի ուսումնասիրության մասին։
Մրցութային փաստաթղթերում նշված է, որ մատակարարումը կիրականացվի երկու փուլով։
• I փուլ` ապրանքի առնվազն 30%-ի մատակարարում 2026 թվականի հուլիսի 31-ից ոչ ուշ։
• II փուլ` մնացած քանակի մատակարարում մինչև 2026 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ։
Գնման գործընթացին կից ներկայացված է նաև համազգեստների դիզայնը։
Պաշտոնական փաստաթղթում նաև նշվում էր, որ նախարարությունը հայտարարել է պիջակների, կիսաշրջազգեստների և տաբատների շուկայի ուսումնասիրության մասին։
Պլանավորված գնումների քանակը`
• Պիջակ (աղջիկ) – 292 հազար հատ,
• Պիջակ (տղա) – 308 հազար հատ,
• Տաբատ (աղջիկ) – 438 հազար հատ,
• Տաբատ (տղա) – 616 հազար հատ,
• Կիսաշրջազգեստ (մինչև ծնկները) – 146 հազար հատ,
• Երկար կիսաշրջազգեստ – 1000 հատ:
Նշենք. 2026-2027 ուսումնական տարվանից դպրոցական համազգեստը դառնում է պարտադիր I-VI դասարանների աշակերտների համար։


