Ըստ Պարենի ազգային գործակալության՝ Մարտվիլիի մունիցիպալիտետում կատաղության վիրուս է հայտնաբերվել։ Գործակալության հայտարարության համաձայն՝ Քութայիսիի մունիցիպալիտետում մեկուսացված և կասկածվողի կարգավիճակով, հսկողության տակ գտնվող անօթևան շան մոտ լաբորատոր հետազոտություններով հաստատվել է կատաղության վիրուսի առկայությունը, ինչի հետ կապված հայտարարվել է կարանտին։
Գործակալությունը կոչ է անում Մարտվիլիի մունիցիպալիտետի Բանձա գյուղի «Օրի Նաբիջի»-ին հարակից տարածքում անօթևան շան հետ շփում ունեցած բոլոր անձանց անհապաղ դիմել բժշկական հաստատություն և կապ հաստատել համապատասխան ծառայության հետ։
«Այս տարվա ապրիլի 14-ին Քութայիսիի մունիցիպալիտետում մեկուսացված և կասկածվողի կարգավիճակով, հսկողության տակ գտնվող անօթևան շան մոտ լաբորատոր հետազոտություններով հաստատվել է կատաղության առկայությունը (թեստի արձանագրություն № 2465):
Պարենի ազգային գործակալությունը տեղեկացրել է բոլոր համապատասխան մարմիններին, ձեռնարկվել են կատաղության վերացման միջոցառումներ՝ հիվանդության բռնկման օջախում հայտարարվել է կարանտին, իրականացվել է ախտահանում, այդ թվում՝ կենդանիների ապաստարանում, պատվաստվում են հիվանդության նկատմամբ խոցելի կենդանիները, և նրանց առողջությունը վերահսկման տակ է։
Պարենի ազգային գործակալությունը կոչ է անում Մարտվիլիի մունիցիպալիտետի Բանձա գյուղի «Օրի Նաբիջի»-ին հարակից տարածքում անօթևան շան հետ շփված յուրաքանչյուր անձի անհապաղ պատվաստում կատարել բժշկական հաստատությունում և կապ հաստատել համապատասխան ծառայությունների հետ», — ասվում է գործակալության հայտարարության մեջ։
Նշենք, որ աա վերջին ժամանակահատվածում Վրաստանում կատաղության երկրորդ դեպքն է, այն վերջերս հայտնաբերվել է նաև Ծալկայում։



