2026 թվականի ապրիլի 15-ից սկսած՝ արտասահմանյան հարթակներում բանկային քարտերով լարիով կատարված վճարումների համար կգանձվի միջնորդավճար։ Այս փոփոխության մասին SMS ծանուցումներ են ուղարկվել TBC Bank-ի և Bank of Georgia-ի հաճախորդներին։
Տեղեկության համար՝ արտասահմանյան հարթակներում ներառված են այնպիսի կայքեր և հավելվածներ, ինչպիսիք են Temu-ն, PayPal-ը, Wizzair-ը, Turkish Airlines-ը և այլն։
Հարկ է նշել, որ միջնորդավճարը չի տարածվում արտասահմանյան տաքսու և առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների (Bolt, Glovo, Wolt, Bolt Food և այլն) տեղական վճարումների վրա։
Ինչ վերաբերում է միջնորդավճարի չափին, ապրիլի 15-ից սկսած՝ միջազգային հարթակներում «TBC» և «Bank of Georgia» բանկային քարտերով կատարված վճարումների համար կգանձվի ապրանքների/ծառայությունների ընդհանուր արժեքի 1.5%-ի չափով միջնորդավճար։
Միջնորդավճարը վերաբերում է միայն լարիով վճարումներին և ցանկացած գնման համար առավելագույն գումարը 10 լարին է։
Դրա հետ մեկտեղ, միջնորդավճարը չի վերաբերում 5 լարիից պակաս գործարքներին։
Հարկ է նշել, որ միջնորդավճարը վերաբերում է ցանկացած դեբետային քարտով կատարված վճարումներին (ինչպես ֆիզիկական անձանց (ներառյալ ուսանողական քարտերը), այնպես էլ բիզնես-քարտերին)։
Ինչպես նշվում է բանկերի կողմից տարածված տեղեկատվության մեջ, լրացուցիչ միջնորդավճար չվճարելու համար ապրանքներ գնելիս, եթե առցանց հարթակը թույլ է տալիս, վճարման արժույթը պետք է ընտրել արտարժույթ՝ լարիի փոխարեն։



