նորություններ 14 Ապրիլի, 2026 • Վրաստանից Եվրոպա ստորջրյա մալուխի նախագիծը հաստատվել է

Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը հաստատել են Սև ծովի ստորջրյա մալուխի նախագիծը, ինչպես հրապարակվել է Եվրոպական Միության պաշտոնական տեղեկագրում։

Փաստաթղթի համաձայն՝ նախագծին շնորհվել է «փոխադարձ հետաքրքրության նախագծի» (PMI) կարգավիճակ։ Սա նշանակում է, որ Սևծովյան մալուխը կստանա ԵՄ ֆինանսավորում և կօգտվի արագացված թույլտվությունների գործընթացից։

Նախագիծը ներառում է Անակլիայի և Ռումինիայի Կոնստանցա քաղաքի միջև 1155 կիլոմետր երկարությամբ ստորջրյա էլեկտրահաղորդման գծի կառուցումը։

Եվրոպական հանձնաժողովը «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի» կարգավիճակ է շնորհել ընդհանուր առմամբ 235 միջսահմանային էներգետիկ նախագծերի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝