նորություններ 14 Ապրիլի, 2026 • Եղանակի տեսություն՝ ապրիլի 15-17-ին

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկացնում է Վրաստանի ապրիլի 15-17-ի եղանակի մասին: Ախալքալաքում և Նինոծմինդայում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկային ջերմաստիճանը կկազմի 10-12 աստիճան Ցելսիուս:

Օթերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է համեմատաբար տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ:

Արևելյան Վրաստանի բարձրալեռ շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) տեղումներ չեն սպասվում։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի 10-ից 12 աստիճան Ցելսիուսի սահմաններում:

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալիցխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) տեղումներ չեն սպասվում։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի 15-ից 17 աստիճան:

Թբիլիսիում տեղումներ չեն սպասվում: Ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի 16-18 աստիճան Ցելսիուս:

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի)՝ հիմնականում կլինի առանց տեղումների եղանակ: Ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի 20-22 աստիճան Ցելսիուս:

Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի)՝ տեղումներ չեն սպասվում: Ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի 21-23 աստիճան:

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթիի լեռնանցք) տեղումներ չեն սպասվում: Ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի 18-20 աստիճան Ցելսիուսի սահմաններում:

Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) տեղումներ չեն սպասվում: Ցերեկային ջերմաստիճանը կլինի 13-15 աստիճան Ցելսիուսի սահմաններում:

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) տեղումներ չեն սպասվում: Ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի 17-19 աստիճանի սահմաններում:

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) տեղումներ չեն սպասվում: Օրվա ջերմաստիճանը կլինի 17-19 աստիճան Ցելսիուսի սահմաններում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝