2025 թվականին Ռուսաստանի Դաշնությունից Վրաստանի սահմանը հատել է 2.046 միլիոն մարդ, և գրեթե նույնքան մարդ հետ է վերադարձել,- այս մասին նշված է Ներքին գործերի նախարարության սահմանային անցումների վիճակագրության մեջ։
Սահմանային անցումների թվով Թուրքիան երկրորդ տեղում է՝ 1,392,698 սահմանային անցումով և 1,382,114 ելքով Վրաստանից՝ Թուրքիա։
Վրաստան մուտք գործած օտարերկրացիների 26.1%-ը Ռուսաստանի քաղաքացիներ են եղել:
Ստորև ներկայացնում ենք 2025 թվականին Վրաստան ամենաշատ մուտք ու ելք գործած տասը երկրների ցանկը՝
Ռուսաստան՝ 2,046,450 մուտք, 2,046,141 ելք,
Թուրքիա՝ 1,392,698 մուտք, 1,382,114 ելք,
Հայաստան՝ 1,227,507 մուտք, 1,221,248 ելք,
Իսրայել՝ 466,620 մուտք, 465,900 ելք,
Ադրբեջան՝ 345,007 մուտք, 340,113 ելք,
Ղազախստան՝ 199,620 մուտք, 199,071 ելք,
Հնդկաստան՝ 194,736 մուտք, 192,937 ելք,
Ուկրաինա՝ 193,809 մուտք, 189,150 ելք,
Բելառուս՝ 189,894 մուտք, 190,336 ելք,
Չինաստան — 137,123 մուտք, 139,158 ելք։
Ինչ վերաբերում է ԵՄ-ին, հաշվետու ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է ԵՄ երկրներից 522,438 մուտք և 520,275 ելք։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականին գրանցվել է այլ երկրի քաղաքացիների Վրաստան մուտք գործելու 7,829,327 դեպք, մինչդեռ, երկիրը լքել է 7,797,140 քաղաքացի։
Աղյուրը՝ bpn.ge



