2025 թվականին պետությունը առգրավել է 79 784 745 լարի արժողությամբ անշարժ գույք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 3,857 միլիոն քառակուսի մետր։ Այս մասին նշված է Ֆինանսների նախարարության Քննչական ծառայության 2025 թվականի զեկույցում, հաղորդում է bpn.ge-ն։
Սույն գերատեսչության տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում առգրավվել է 7 618 121 լարի արժողությամբ 154 միավոր շարժական գույք։
Քննչական ծառայության կողմից անցյալ տարի առգրավված գույքի վերաբերյալ վիճակագրությունը հետևյալն է.
• Առգրավված գույքի արժեքը՝ 40,563,637 լարի
• Առգրավված ծխախոտի քանակը՝ 986,182 տուփ
• Առգրավված ծխախոտի արժեքը՝ 6,167,987 լարի
• Առգրավված ալկոհոլային խմիչքների քանակը՝ 79,964 շիշ
• Առգրավված ալկոհոլային խմիչքների արժեքը՝ 11,302,786 լարի
• Առգրավված ոսկու քանակը՝ 30,466.34 գրամ
• Առգրավված ոսկու արժեքը՝ 6,201,546 լարի
• Առգրավված անշարժ գույքի քանակը՝ 3,857,236 քառակուսի մետր
• Առգրավված շարժական գույքի մոտավոր արժեքը՝ 7,618,121 լարի։



