Վրաստանում մինչև ապրիլի 14-ը տեղումները կպահպանվեն ժամանակ առ ժամանակ, տեղ-տեղ՝ ուժգին։ Հնարավոր է ամպրոպ, քամու ուժգնացում, իսկ բարձրլեռնային շրջաններում՝ ձնահոսքերի վտանգ։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ապրիլի 9-10-ի գիշերը լեռնային շրջաններում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում մինչև -2-ից, -4 աստիճան։
«Բացասական ջերմաստիճանը կարող է վնասել ծաղկման փուլում գտնվող պտղատու ծառերին: Սպասվող տեղումները կարող են առաջացնել գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, բարձրլեռնային շրջաններում՝ ձնահյուսերի ձևավորում, իսկ բլրաշատ ու լեռնային գոտիներում՝ սողանքային և սելավային գործընթացների առաջացում ու ակտիվացում: Վտանգի մակարդակը միջին է»,–ասված է հաղորդագրության մեջ:


