նորություններ 8 Ապրիլի, 2026 • Ախալքալաքի թիմերի արդյունքները մարզային դպրոցական թենիսի օլիմպիադայում

Ապրիլի 5-ին Նինոծմինդայում անցկացվեց մարզային դպրոցական թենիսի օլիմպիադան, որտեղ Ախալքալաքի մունիցիպալիտետի թիմերը ցուցադրեցին տպավորիչ արդյունքներ և նվաճեցին արծաթե մեդալներ։

Մրցումներին մասնակցեցին Ախալցիխեի, Ասպինձայի, Բորժոմիի, Ախալքալաքի և Նինոծմինդայի թիմերը։ Հաղթողներն իրավունք ստացան մասնակցել Վրաստանի թենիսի առաջնությանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետը ներկայացնում էր Զակ գյուղի դպրոցի թիմը, որը 2026 թվականի մունիցիպալ թենիսի առաջնության հաղթողն էր։ Թիմը նաև մունիցիպալ մրցումներում առաջին տեղն էր գրավել 2024 և 2025 թվականներին։ Թիմը մարզում է Սարգիս Մարգարյանը։

Կիսաեզրափակիչում Զակ գյուղի թիմը հաղթեց Ախալցիխեի և Ասպինձայի իր մրցակիցներին։ Եզրափակիչում նրանք մրցեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի թիմի հետ, պարտվեցին նրանց և գրավեցին երկրորդ տեղը։ Ժդանովական թիմը գրավեց առաջին տեղը։

Զակ գյուղի թիմի կազմը՝

• Զուրաբ Հովհաննիսյան
• Անդրե Գասաբյան
• Ծառուկ Աղաբալյան
• Արամայիս Պետրոսյան

Սուլդա գյուղի կանանց թիմը նույնպես ելավ եզրափակիչ և զբաղեցրեց երկրորդ տեղը: Աղջիկների մեջ հաղթող ճանաչվեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի թիմը։

Ախալքալաքի մասնակիցների բոլոր տրանսպորտային ծախսերը փակել է Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեն:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝