Ապրիլի 2-ին Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում շոգին զուգընթաց որոշ վայրերում անձրև կտեղա, իսկ Արևմտյան Վրաստանում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 3-ի երկրորդ կեսից երկրի մեծ մասում սպասվում են տեղումներ։
Թբիլիսիում ապրիլի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 3-ին և 4-ին` կարճատև անձրև և քամի։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +18, +20 աստիճան։
Արևմտյան Վրաստանում ապրիլի 2-ին կլինի պարզ եղանակ, իսկ ապրիլի 3-ի երկրորդ կեսից սպասվում է անձրև։ Ապրիլի 2-ին և 3-ին օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան, իսկ ապրիլի 4-ին կնվազի մինչև՝ +14, +16 աստիճան։
Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում անձրև կտեղա: Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +17, +19 աստիճան:


