նորություններ 1 Ապրիլի, 2026 • Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ընդհանուր կրթության մասին» օրենքի փոփոխությունները

Խորհրդարանը, 87 կողմ ձայնով, առաջին ընթերցմամբ ընդունել է «Ընդհանուր կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունները։

Փոփոխությունների համաձայն՝ օրենքի անցումային դրույթներին ավելացվում է բացառիկ դրույթ, որի համաձայն՝ 2026–2027 ուսումնական տարում, ծնողի որոշմամբ, կամավոր հիմունքներով, այն երեխաները, ովքեր 6 տարեկան կդառնան 2026 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, նույնպես հնարավորություն կունենան սկսել կրթությունը հանրակրթության տարրական մակարդակում՝ առաջին դասարանում։

Հարցը լիագումար նիստում ներկայացրել է Կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Թամար Մախարաշվիլին։

«Առաջին դասարանցիների գրանցման առաջին փուլն արդեն սկսվել է, և մեզ համար կարևոր է, որ սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին հնարավորություն տրվի անցնել գրանցման բոլոր փուլերը։ Հետևաբար, մենք անհրաժեշտ համարեցինք այս օրինագիծը քննարկել արագացված կարգով»,-ասել է Թամար Մախարաշվիլին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝