նորություններ 31 Մարտի, 2026 • Ծալկայով Թբիլիսի տանող ճանապարհը փակ է

Անբարենպաստ եղանակային պայմանների (ձնաբքի և սահմանափակ տեսանելիության) պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոմայրուղու 94-110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին այսօր վաղ առավոտյան հայտարարել է Ճանապարհային վարչությունը։

Նույն ճանապարհի 110-կմ 146 հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է, սակայն մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝