Վրաստանում սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները ապրիլի 1-ից կբարձրանան 5 թեթրիով։ Այս որոշումն այսօր կայացրել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման հանձնաժողովն։
Մասնավորապես, տարածաշրջանում բնակվող և 0-ից 101 կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների համար սակագինը 14 731 թեթրիից կբարձրանա մինչև 19,731 թեթրի։ 101-ից 301 կիլովատտ-ժամ սպառողների համար սակագինը 18,708 թեթրիից կբարձրանա մինչև 23,707 թեթրի, իսկ 301 կիլովատտ-ժամից ավելի էլեկտրաէներգիա սպառողների համար սակագինը 23,227 թեթրիից կբարձրանա մինչև 28,227 թեթրի։
Վերը նշված սակագները ուժի մեջ կմտնեն 2026 թվականի ապրիլի 1-ից։



