նորություններ 29 Մարտի, 2026 • Ապրիլի 1-ից Ռուսաստանը կարգելի բենզինի արտահանումը

2026 թվականի ապրիլի 1-ից Ռուսաստանը կխստացնի բենզինի արտահանումը, հայտնում է պետական տեղեկատվական գործակալություն ТАСС-ը։

Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանձնարարել է Էներգետիկայի նախարարությանը պատրաստել համապատասխան որոշման նախագիծ, որը նախատեսում է բենզինի արտահանման արգելք։

Կառավարությունում պարզաբանում են, որ այս որոշման նպատակն է ներքին շուկայում գների կայունացում ապահովել և առաջնահերթ կերպով վառելիքի մատակարարումները կազմակերպել։

Միևնույն ժամանակ, կառավարության տվյալներով՝ նավթի վերամշակման ծավալները կմնան անցած տարվա մակարդակում, ինչը երաշխավորում է նավթամթերքի կայուն մատակարարումներ։

Reuters-ի տվյալներով՝ անցած տարի Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններում և Ուկրաինայի որոշ տարածքներում, որոնք գտնվում են Ռուսաստանի վերահսկողության ներքո, արձանագրվել է բենզինի դեֆիցիտ, ինչը կապված է եղել Ուկրաինայի կողմից նավթամշակող գործարանների վրա կատարած հաճախակի հարձակումների հետ։

Լրատվամիջոցը նշում է, որ Ռուսաստանը բազմիցս դիմել է բենզինի և դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումների ներդրմանը՝ գների բարձրացումը զսպելու և դեֆիցիտը նվազեցնելու նպատակով։

Հիշեցնենք, որ անցած տարի երկիրը արտահանել է գրեթե 5 միլիոն մետրիկ տոննա բենզին, կամ մոտ 117 000 բարել օրական։

Նյութը՝ bpn.ge-ից։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝