նորություններ 25 Մարտի, 2026 • Խվիչա Կվարացխելիան կլինի Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր ավագը

Խվիչա Կվարացխելիան, ով 2025 թվականի հունվարից խաղում է (հարձակվող) Փարիզի Սեն Ժերմենում, կլինի Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր ավագը։

Նա կփոխարինի նախկին թիմի ավագ Գուրամ Կաշիային, ով հունիս ամսին հայտարարել էր ֆուտբոլային կարիերան ավարտի մասին։

Օթար Կիտեիշվիլին կլինի Վրաստանի ազգային հավաքականի փոխավագը։

Վրաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին Թբիլիսիում կխաղա Իսրայելի, իսկ մարտի 29-ին՝ Կաունայում՝ Լիտվայի հավաքականի հետ։

Հիշեցնենք, որ Խվիչա Կվարացխելիան «Դինամո Թբիլիսիի» սան է։ Նա նաև խաղացել է «Ռուսթավի», «Դինամո» (Բաթումի), «Լոկոմոտիվ» (Մոսկվա) և «Ռուբին» (Կազան) թիմերի կազմում։

2022 թվականից ի վեր Կվարացխելիան խաղացել է «Նապոլիի» կազմում և 2023 թվականին նեապոլիտանական թիմին 1990 թվականից ի վեր առաջին անգամ բերել է չեմպիոնի տիտղոսը։ 2022/2023 մրցաշրջանից հետո Կվարացխելիան ճանաչվել է Իտալիայի առաջնության ամենաարժեքավոր խաղացող։ Նա խփել է 12 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։

Կվարացխելիան խաղացել է Վրաստանի ազգային հավաքականի կազմում 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում՝ հասնելով մինչև 1/8 եզրափակիչ։

2025 թվականին նա «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝