Մարտի 23-ին Ախալքալաքի «Աբուլ» ֆուտբոլային թիմն Ագարայում խաղաց «Քարելի»-ի դեմ։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով՝ Աբուլի օգտին, իսկ գոլերի հեղինակ դարձավ Ռաֆայել Դարբինյանը։
Խաղը տեղի ունեցավ Վրաստանի ֆուտբոլի առաջնության մարզային լիգայի շրջանակներում։ Սա թիմի երկրորդ խաղն էր։ Առաջին խաղն ավարտվել էր «Աբուլ»-ի պարտությամբ։
Հաջորդ խաղը տեղի կունենա մարտի 31-ին, ժամը 15:00-ին։
Ախալքալաքի «Աբուլ»_ը կհյուրընկալի Սոխումիի «Ցխումի» թիմին։



