նորություններ 23 Մարտի, 2026 • Դիլիսկա գյուղում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 53-ամյա տղամարդ

Մարտի 22-ի լույս 23-ի գիշերն Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1973 թվականին ծնված տղամարդ։ Վթարը տեղի է ունեցել գյուղի բժշկական կենտրոնի մոտ, որտեղ մեկ ամիս առաջ ավտովթարի հետևանքով զոհվել էր գյուղի մեկ այլ բնակիչ։

Համաձայն Jnews-ի տեղեկության՝ մեքենան մեծ արագությամբ բախվել է պատին։ Մեքենայի մեջ գտնվել է միայն 1973 թվականին ծնված վարորդը, ով տեղում մահացել է։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, որը նախատեսում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում»: Այս հոդվածի 6-րդ մասը նախատեսում է պատասխանատվություն «Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կամ այդպիսի տրանսպորտային միջոց շահագործող անձի կողմից տրանսպորտային միջոցի, տրամվայի, տրոլեյբուսի, տրակտորի կամ այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի շահագործումը խախտելու կամ շահագործելու համար, որը հանգեցրել է մարդու մահվան»:

Հարկ է նշել, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը, Դիլիսկա գյուղի նույն վայրում, բժշկական կենտրոնի մոտ, մեքենան վրաերթի էր ենթարկել նույն գյուղի 65-ամյա բնակչին: Տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել էր: Բնակիչները նշում են, որ տարածքը վատ է լուսավորված, իսկ փողոցը՝ նեղ է:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝