Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է ուղևորատար մեքենաների երթևեկությունը։
«Ձյունամաքրման աշխատանքների արդյունքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է ուղևորատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը»։
Սակայն ուժեղ քամու և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
«Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կլինի առանց կանգառ ռեժիմով, իսկ Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքից պաշտպանող թունելների միջով։», — ասվում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչության հայտարարության մեջ։



