Վրաստանի ճանապարհային վարչության տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը։ Սակայն կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը շարունակում է արգելված մնալ։
Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառ ռեժիմով։ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն ձնահոսքից պաշտպանող թունելների միջով։
Վերոնշյալ ճանապարհահատվածում մարտի 15-ին երեկոյան արգելվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։


