նորություններ 6 Մարտի, 2026 • Եվս մեկ  լրացուցիչ հատուկ չվերթ Մասկատից՝ Վրաստանի քաղաքացների համար

Վրաստանի կառավարության որոշմամբ, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար դեպի Թբիլիսի է նշանակվել լրացուցիչ հատուկ չվերթ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ հատուկ չվերթը Մասկատից (Օմանի Սուլթանություն) կմեկնի Թբիլիսի մարտի 7-ին, ժամը 23:00-ին։

«Վրաստանի քաղաքացիները պետք է կապվեն համապատասխան Վրաստանի դեսպանատների հետ. Վրաստանի դեսպանատուն Միացյալ Արաբական Էմիրություններում (Աբու Դաբի).

Թեժ գիծ (24/7): +971 54 2324 335։ Հեռախոս՝ +971 2 553 36 83։ Էլ. փոստ՝ abudhabi.con@mfa.gov.ge

Վրաստանի դեսպանատուն Կատարի Պետությունում (Դոհա). Թեժ գիծ (24/7): +974 52 098 071։
Հեռախոս՝ +974 44 739 499։ Էլ. փոստ՝ doha.emb@mfa.gov.ge»,– ասվում է Արտաքին գործերի նախարարության կողմից տարածված տեղեկատվության մեջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝