Մարտի 4-ից 8-ը Բաթումիում տեղի է ունենում մինչև 15 տարեկանների բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը։ Ախալքալաքի երկու մարզիկ արդեն կիսաեզրափակիչում են, իսկ ևս հինգը՝ քառորդ եզրափակիչում։
Առաջնությանը մասնակցում են 2012-2013 թվականներին ծնված երիտասարդ բռնցքամարտիկները։ Ախալքալաքից առաջնությանը մեկնել է ինը մարզիկ։ Նրանցից յոթը դեռ շարունակում են մրցել։ Երկուսն արդեն կիսաեզրափակիչում են, իսկ հինգը՝ վաղը կմրցեն քառորդ եզրափակիչում։
Ախալքալաքի խմբում ընդգրկված են չորս տարբեր մարզիչների՝ Գագիկ Էլիզբարյանի, Ատոմ Էլիզբարյանի, Աղասի Էլիզբարյանի և Վենետիկ Ղազարյանի սաները։ Առաջնությանը ներկա են գտնվում նաև Գագիկ Էլիզբարյանը և Ատոմ Էլիզբարյանը։
Մարզիչ Գագիկ Էլիզբարյանի խոսքով՝ նրանք այժմ ակնկալում են վերադառնալ առնվազն երկու ոսկե մեդալով։



