նորություններ 2 Մարտի, 2026 • Եղանակը Վրաստանում մարտի 3-ից 5-ը

Մարտի 3-ից 5-ը Վրաստանում կդիտվի համեմատաբար ցուրտ եղանակ, երբեմն՝ տեղումներով։

Թբիլիսիում հիմնականում կլինի առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կտատանվի +6-ից +8 աստիճան։

Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) տեղ-տեղ սպասվում է ձյուն։ Օդի ջերմաստիճանը կլինի -2-ից -4 աստիճան։

Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) տեղ-տեղ սպասվում է ձյուն։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի 0-ից +2 աստիճանի սահմաններում։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի)՝ սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը կլինի +10-ից +12 աստիճան։

Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստաֆոնի, Քութաիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի)՝ սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը կլինի +11-ից +13 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթիի լեռնանցք)՝ սպասվում են կարճատև տեղումներ։ Օդի ջերմաստիճանը կլինի +6-ից +8 աստիճան։

Արևմտյան Վրաստանի բարձրադիր շրջաններում (Մեստիա, Բախմարո)՝ սպասվում է կարճատև ձյուն։ Օդի ջերմաստիճանը կլինի -1-ից +1 աստիճան։

Քարթլիի (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) որոշ շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը կլինի +6-ից +8 աստիճան։

Կախեթիի (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) որոշ շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը կլինի +6-ից +8 աստիճան։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝