նորություններ 25 Փետրվարի, 2026 • Վրաստանի բարձրլեռնային շրջաններում սպասվում է ձյուն և ձնաբուք

Փետրվարի 26-ից մարտի 1-ը Վրաստանում սպասվում են կարճատև տեղումներ, այդ թվում՝ անձրև, որոշ դեպքերում՝ առատ։ Հնարավոր են ուժեղ քամիներ և փոթորիկներ ծովում, իսկ երկրի լեռնային շրջաններում հնարավոր է ձյուն, որոշ դեպքերում՝ առատ, մառախուղ, ձնաբուք և կա նաև ձնահոսքի վտանգ։ Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Փետրվարի 27-28-ին Արևելյան Վրաստանում սպասվում են տեղումներ, հիմնականում ձյան տեսքով։

Առատ ձյան, ձնաբքի, վատ տեսանելիության, մերկասառույցի և ձնահոսքի վտանգի պատճառով ճանապարհների որոշ հատվածներում երթևեկությունը կարող է սահմանափակվել։

Ակնկալվող առատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, իսկ բարձրլեռնային և լեռնային շրջաններում կարող են սկսվել սողանքներ և սելավային հոսքեր (սպառնալիքի մակարդակ՝ միջին):

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝