Ավարտվեց «Peace cup of Georgia 2026» մրցաշարի խմբային փուլը: Ախալքալաքի մարզադպրոցի մինչև 13 տարեկանների թիմը՝ «Աբուլը», որին մարզում է Արամ Սուքիասյանը, անցել է փլեյ-օֆֆ փուլ՝ դառնալով իր խմբում լավագույն թիմ:
«Աբուլ» թիմը խմբային փուլն ավարտեց առավելագույն միավորներով՝ հաղթելով երեք խաղում, երեք հաղթանակ, 13 խփած գոլ և բաց թողնված մեկ գոլ:
Թիմային մրցաշարը մեկնարկել է փետրվարի 1-ին, բոլոր երեք փուլերում մրցել են Թբիլիսիի թիմերը։
I փուլում Աբուլը 3-1 հաշվով հաղթել է Թբիլիսիի «Բանակ»-ին։
II փուլում Աբուլը 6-0 հաշվով հաղթել է «Թբիլիսիի 35-րդ ֆուտբոլային դպրոց»-ին։
III փուլում Աբուլը 4-0 հաշվով հաղթել է Թբիլիսիի «Բասկի»-ին։
«Աբուլ»-ը U13 թիմը խմբում զբաղեցրել է առաջին տեղը և անցել փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ, որտեղ նրանք կմրցեն Թբիլիսիի «Ինտեր»-ի հետ։ Խաղը կկայանա փետրվարի 21-ին, ժամը 16:00-ին, Թբիլիսիում (Սաբուրթալո)։
Այս ամենամյա մրցաշարը միավորում է Վրաստանի տարբեր տարիքային խմբերի 244 պատանեկան ֆուտբոլային թիմերի։



