Ոսկու և արծաթի գները համաշխարհային մակարդակով մնում են բարձր։ Gold Price-ի տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 12:30-ի դրությամբ թանկարժեք մետաղի մեկ ունցիան արժե 4,983 դոլլար, ինչը 1.15%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Արծաթի գինն այժմ կազմում է 79.13 դոլլար մեկ ունցիայի համար, ինչը 4.35%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ինչ վերաբերում է Վրաստանին, 999 հարգի ոսկու 1 գրամի գինը 447 լարի է, 750 հարգի ոսկունը՝ 335 լարի, իսկ 585 հարգի ոսկունը՝ 262 լարի։
Ինչ վերաբերում է արծաթի արժեքին, ապա 999 հարգի արծաթի 1 գրամն արժե 7.87 լարի, իսկ 800 հարգի արծաթի 1 գրամը կարելի է ձեռք բերել 6.34 լարիով։



