նորություններ 13 Փետրվարի, 2026 • Ախալքալաքի ֆուտբոլիստները կմասնակցեն միջազգային մրցաշարի

Ախալքալաքի մարզադպրոցի «Աբուլ» մանկապատանեկան խմբի երկու սաներ՝ Սամվել Ալեքյանը և Արման Եղոյանը, կմասնակցեն Վիլնյուսում կայանալիք «Ateitis Cup» միջազգային մրցաշարին։ Այս մասին հայտարարվում է մարզադպրոցի Ֆեյսբուքյան էջում։

«Դինամո» մարզային թիմի երիտասարդ մասնակիցների (ծնված 2013-2014) նախընտրական փուլը տեղի է ունեցել «Դինամո Թբիլիսի» ակադեմիայում` Վրաստանի 30 մունիցիպալիտետներում։

«Դինամո Թբիլիսիի» ընտրող հանձնաժողովի որոշմամբ 18 ֆուտբոլիստ ընտրվել է մարտի 11-ին Վիլնյուսում կայանալիք միջազգային մրցաշարին մասնակցելու համար։ Նրանց թվում են Ախալքալաքից երկու մարզիկ՝ Սամվել Ալեքյանը և Արման Եղոյանը, որոնց մարզիչն է Արամ Սուքիասյանը։

«Ateitis CUP» Եվրոպայի ամենահեղինակավոր երիտասարդական ֆուտբոլային մրցաշարերից մեկն է, որն ամեն տարի ներգրավում է ավելի քան 7000 երիտասարդ ֆուտբոլիստների ավելի քան 22 եվրոպական և այլ երկրներից։

2024 թվականի մարտից ի վեր 32 դպրոցականներ մարզվում են Թբիլիսիի «Դինամո Թբիլիսի» ֆուտբոլային ակումբի համակարգով։ Ակումբը պարբերաբար ընտրում է լավագույն ֆուտբոլիստներին՝ հետագա առաջխաղացման նպատակով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝