«Վրացական երազանք»-ի որոշմամբ, Ձմեռային օլիմպիական խաղերում Վրաստանը ներկայացնող մրցանակակիր մարզիկները կստանան դրամական պարգև։
Ոսկե մեդալակիրները կստանան 1 միլիոն լարի, արծաթե մեդալակիրները՝ 500 հազար լարի, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 300 հազար լարի։
Նշենք, որ Միլանի օլիմպիական խաղերում Վրաստանի գեղասահքի հավաքականը եզրափակչում է՝ 10 թիմերի շարքում զբաղեցնելով հինգերորդ տեղը։



