Փետրվարի 2-ից 7-ը, Փոթիում անցկացվում է Վրաստանի մինչև 19 տարեկանների բռնցքամարտի առաջնությունը։ Մրցումներին Ախալքալաքից մասնակցում են յոթ մարզիկներ՝ մեկ աղջիկ և վեց տղա՝ 17-18 տարեկան։
Առաջնությանը մասնակցում են Վրաստանի բոլոր շրջաններից մոտ 200 երիտասարդ բռնցքամարտիկներ։ Առաջնությունն անցկացվում է տղաների և աղջիկների շրջանում՝ յուրաքանչյուր սեռի համար 10 քաշային կարգերում։ Ախալքալաքից յոթ մարզիկներից երեքը ներկայումս մրցում են, որոնց թվում մեկն աղջիկ է, որը անցել է կիսաեզրափակիչ, որը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 6-ին։ Առաջնության եզրափակիչը կկայանա փետրվարի 7-ին։
Առաջնության նպատակներն ու իր առջև դրված խնդիրներն են՝ բռնցքամարտի մասսայականացումը Վրաստանում, երիտասարդներին բռնցքամարտի ակումբներ ներգրավելը, նրանց ազգային հավաքականներում ներգրավելը և հեռանկարային մարզիկների ընտրությունը։
Վրաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան պատասխանատու է առաջնության նախապատրաստման և անցկացման համար։ Մրցումներին մասնակցում են երկրի տարբեր մունիցիպալիտետների, քաղաքների և շրջանների թիմեր։
Բռնցքամարտիկները մրցում են Համաշխարհային բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից հաստատված քաշային կարգերում։ Մենամարտերը բաղկացած են երեք ռաունդից՝ յուրաքանչյուրը երեք րոպե, ռաունդների միջև մեկ րոպե ընդմիջումով։ Հաղթողները կպարգևատրվեն դիպլոմներով և մեդալներով։
Ախալքալաքի բռնցքամարտի դպրոցը համարվում է Վրաստանի լավագույններից մեկը և տվել է բազմաթիվ ազգային, Եվրոպայի և նույնիսկ աշխարհի չեմպիոններ։



