Gold Price-ի տվյալներով՝ թանկարժեք մետաղի 1 ունցիայի գինը կազմել է 4,893 դոլլար, ինչը մեկ օրվա ընթացքում գնի 8% անկում է։ Ավելի կոնկրետ, թանկարժեք մետաղի գինը մեկ օրում նվազել է 434 դոլլարով։Օրական տվյալներին հակառակ, համաշխարհային շուկայում ոսկու գները վերջին մեկ ամսում աճել են 23%-ով, իսկ վերջին մեկ տարում՝ 90%-ով։
Տեղական մակարդակով, Վրաստանում 999 հարգի ոսկու 1 գրամի գինը տատանվում է մոտ 430 լարիի սահմաններում: Նշենք, որ մաքուր ոսկու մեկ գրամն արժե 480 լարի:



