Ձյան և ձնաբքի պատճառով Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներքին նշանակության ավտոճանապարհի կմ94-կմ110 (Փարվանայի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Տեղեկությունը տարածում է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային վարչությունը։
Ավտոճանապարհի 1կմ-94կմ (Կոդա-Այազմա) հատվածում ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։



