նորություններ 31 Հունվարի, 2026 • Դիլիսկա գյուղ տանող ճանապարհին մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հունվարի 30-ին, ուշ երեկոյան, Դիլիսկա գյուղ տանող ճանապարհին մեքենան վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու։ Jnews-ի տեղեկությամբ՝ հենց ինքը վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը տուժածին տեղափոխել է հիվանդանոց։

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Ժամանել է նաև շտապօգնության մեքենա, սակայն տուժածն արդեն տեղափոխվել է հիվանդանոց։

Տուժածը հետազոտվում է Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում, նրա վիճակը ծանր չէ։

Նշենք, որ այսօր՝ Սուրբ Սարգսի օրվա առթիվ, բազմաթիվ ուխտավորներ ոտքով եւ մեքենաներով ուղևորվում են դեպի Դիլիսկա գյուղ՝ Սուրբ Սարգիս եկեղեցի այցելելու համար։ Այս ճանապարհին երթևեկությունը չափազանց բարդացած է՝ բազմաթիվ մեքենաների և ուխտավորների մեծ հոսքի պատճառով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝